Էրդողանն ու Մակրոնը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի իրավիճակը

Նախագահները նաև քննարկել են Անկարայի և Փարիզի հարաբերություններիբարելավմանն ուղղված քայլերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-ֆրանսիական հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը և տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ ռուս-ուկրաինական պատերազմը»,-ասված է հաղորդագրության մեջ: