Աշոցքում ձյուն է գալիս. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Աշոցք
Հետևորդներից ոմանք քաղաքական մեկնաբանություններ են արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում «ձնառատ» տեսանյութ է հրապարակել։
«Աշոցքում ձյուն է տեղում»,– տեսանյութին կից գրել է նա։
Նրա էջի հետևորդների մեկնաբանությունները չեն ուշացել։
«Աչքիս Վանեցյանը ոտքը խփել ա գետնին։ Բա Սերժի վախտ ինչի՞ մայիսին ձյուն չէր գալիս։ Վերջը լաոն զարթնեց»,– գրել են նրանք։
Նշենք, որ օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը շարունակելու է նվազել։
Առատ ձյունը «ռուլետի» է վերածվել. Գագիկ Սուրենյանը գեղեցիկ լուսանկար է հրապարակել