ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին պայմանավորվածություն չկա: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը պարզաբանել է, որ նման նախաձեռնությունները պետք է «դիվանագիտական ծառայությունների հունով ընթանան»:
Ավելի վաղ Հռոմի պապը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու, որպեսզի նպաստի Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը:
Պեսկովը նշել է, որ այս հանդիպման վերաբերյալ որևէ նախաձեռնություն չկա, նա գնահատական չի տվել նման հանդիպման անհրաժեշտությանը վերաբերող հարցին: