ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ընդդիմադիր պատգամավորների հեռախոսներում փորձել են գաղտնալսող ծրագիր տեղադրել։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Եթե գաղտնալսեին, կհասկանային, որ ժողովրդին Նիկոլի նման չենք տանի ոստիկանների բերանը և փոխհրաձգություն սադրենք»,- ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ ոչ ոք մտադիր չէ ժողովրդի արյան գնով իշխանության գալ։
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը հայտարարություններ էին տարածել` նշելով, որ տեղեկություններ ունեն, թե հավաքի կազմակերպիչները պատրաստվում են այսօր զավթել ԱԺ շենքը։