ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ Կողբի երաժշտական դպրոցն անվանակոչվեց մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի պատվին։ Տեղեկությունը հրապարակվել է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
Մանսուրյանը ներկա է եղել այդ արարողությանը։
«Վերանորոգված, կահավորված, նոր երաժշտական գործիքներով համալրված եւ արդեն Տիգրան Մանսուրյանի անունը կրող դպրոցի ուսուցիչներն ու սաները ավելի մեծ պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքն ու կրթությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դպրոցի աշակերտները և ուսուցիչներն անակնկալ են մատուցել մաեստրոյին` հանդես գալով համերգով։