ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Կասպից ծովի ադրբեջանական հատվածում հայտնաբերվել են խոշոր ականներ, որոնք ջուրն են նետվել նախկին ԽՍՀՄ-ի տարիներին՝ առանց ականազերծման չափորոշիչները լիովին պահպանելու։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Նշվում է, որ 6 ական (ԲԲ-1) է հայտնաբերվել մինչև 60 մետր խորության վրա` UMID BABEK OPERATING COMPANY ընկերության կողմից տարածքը հետախուզելու ժամանակ:
Ինչպես հայտնել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը, տարածքը, որտեղ հայտնաբերվել են ականները, անվտանգության նպատակով ժամանակավորապես փակվել է նավերի համար:
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում քաղաքացիական նշանակության աշխատանքները շարունակվում են սովորական ռեժիմով։