Ինքնասպանություն Երևանում. 59–ամյա կինը նետվել է 5–րդ հարկի շքամուտքից

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Լուսադեմին մի կին է նետվել է 5–րդ հարկի շքամուտքից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքը գրում է, որ ժամը 05:50–ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զ. Սարկավագի 125/2 շենքի դիմաց դի կա:
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 59-ամյա Սիրանուշ Մ.-ի դին, որը, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել նշված շենքի 5-րդ հարկի շքամուտքի պատուհանից ցած նետվելու միջոցով:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: