ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Հայ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը, որոնք մասնակցում են Իսպանիայի Իբիցա կղզում ընթացող «Ֆորմենտերա ֆեստիվալ 2022» մրցաշարին, 5 խաղափուլից հետո 4-ական միավոր են վաստակել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նրանք 0,5 միավորով են զիջում մրցաշարի առաջատար հնդիկ Գուկեշ Դոմորաջուին։
Հիշեցնենք, որ երկու շախմատիստներն էլ ավելի վաղ մասնակցել էին Իսպանիայի Լա Ռոդա քաղաքում կայացած մրցաշարին։ Մարտիրոսյանը 2-րդ տեղն էր զբաղեցրել` իր վարկանիշը բարձրացնելով 8.7 կետով։
Նշենք, որ «Ֆորմենտերա ֆեստիվալ 2022» մրցաշարը մեկնարկել է ապրիլի 29-ին և կավարտվի մայիսի 5-ին։