Ֆիլիպ Կիրկորովին Կրեմլում անցկացված շոուից հետո քրեական գործ է սպառնում

Հավատացյալները պահանջում են քրեական գործ հարուցել ոչ միայն Կիրկորովի, այլև շոուի կազմակերպիչների դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ֆիլիպ Կիրկորովին հոբելյանական համերգներից հետո քրեական գործ է սպառնում: Տեղեկությունը հայտնում է Super պարբերականը։
«Ցարգրադ» ընկերության իրավապաշտպան կենտրոնը դատախազություն է դիմել՝ պահանջելով պատժել երգչին։ Բանն այն է, որ Զատկի շաբաթվա ընթացքում Կրեմլում անցկացված շոուի ժամանակ երգիչը բարձրացել է հսկայական խաչի վրա, որի վրա «խաչված» դերասանուհի կար:
Հավատացյալները կարծում են, որ դրանով իրենց զգացմունքները վիրավորել են ու խնդրում են քրեական գործ հարուցել և՛ Կիրկորովի, և՛ շոուի կազմակերպիչների դեմ։
Տիմատին իր նոր ընկերուհու հետ է գնացել Կիրկորովի համերգին. տեսանյութ