Բերման ենթարկվածները ոստիկանական մեքենայի մեջ «Զարթի՛ր, լաո» են երգում

Բերման ենթարկվելու փաստն ամենևին էլ չի ազդել երիտասարդների տրամադրության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Կիևյան կամուրջը փակած երիտասարդները, որոնց ոստիկանությունը բերման էր ենթարկել, ոստիկանական մեքենայի միջից տեսանյութ են հրապարակել։
Երիտասարդները մեքենայում երգում են «Զարթի՛ր, լաո» երգը։
Նշենք, որ այս պահին Կիևյան կամրջի երթևեկությունը կարգավորվել է։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ բեռնատարներով և բետոնխառնիչ մեքենաներով փակել էին Կիևյան կամուրջը։ Այնտեղ ժամանած մեծ թվով ոստիկանները սկզբում փորձում էին գործի գցել մեքենաները, սակայն վարորդները բանալիները տարել էին, այնուհետև ծառայողները սկսեցին բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։ Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Այս օրերին ընդդիմությունը հանրահավաքներ ու երթեր է անցկացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։