Բայդենը մտադիր է G7-ի հետ քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը. Արխիվային լուսանկար
Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը բաց է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շուտով G7-ի ղեկավարների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների հարցը։ Այս մասին ԱՄՆ առաջնորդը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը։
«Մենք միշտ բաց ենք լրացուցիչ պատժամիջոցների քննարկման համար: Ես հիմա խորհրդակցում եմ և այս շաբաթ կխոսեմ G7-ի անդամների հետ, թե ինչն ենք անելու և ինչ` ոչ», - ասել է Բայդենը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 69-րդ օրը։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։