Ավտովթար Կապանի ճանապարհին. վարորդներից մեկը տեղում մահացել է

Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «VAZ-21099» մակնիշների ավտոմեքենաները
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Մայիսի 3-ին, ժամը 21:01-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ ժ․ Բ․, ծնված 1987 թ․) և «VAZ-21099» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները. «VAZ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ։