ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի –Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի մարտական տեխնիկան կնորոգվի ու կարդիականացվի Սլովակիայի պաշտպանական ձեռնարկություններում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ТА3 հեռուստաալիքին, որը մեջբերում է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Մարտին Կովալ-Կակաշչիկովայի խոսքը:
«Կարող եմ հաստատել, որ Konštrukta-Defence պետական բաժնետիրական ընկերությունը ուկրաինական մարտական տեխնիկայի նորոգման ու արդիականացման պայմանագիր է կնքել։ Առաջին պատվերը վերաբերում է ԲՌԴՄ-2 զրահամեքենաներին», - ասել է նա։
Հեռուստաալիքի հայտնում է, որ Սլովակիայի կառավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետ Էդուարդ Հեգերը և պաշտպանության նախարար Յարոսլավ Նադյան, բազմիցս հայտարարել են, որ պատրաստվում են հետագայում էլ աջակցել Ուկրաինային ինչպես հումանիտար, այնպես էլ ռազմական առումով:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 69-րդ օրը։