Ուկրաինացի գրոհայինները դպրոցներում ՀԿՌՀ ու զինտեխնիկա են տեղակայել. ՌԴ ՊՆ

Պաշտպանության վարչության ազգային կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը Ռուսաստանի և Սիրիայի փախստականների վերադարձի հարցով միջգերատեսչական համակարգող շտաբների համատեղ նիստի ժամանակ (7 նոյեմբերի, 2018թ)․ Մոսկվա. Արխիվային լուսանկար
Միզինցևի խոսքով`հարակից բնակավայրի բնակիչներին բռնի ուժով պահում են իրենց տներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Ուկրաինացի գրոհայինները համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, զինամթերք ու զրահատեխնիկա են տեղակայել Նիկոլաևի քաղաքի թիվ 6 ու թիվ 7 դպրոցներում: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով՝ հարևան տներից քաղաքացիների տարհանում չի իրականացվել։ Բացի այդ, Մեզենցևն ասել է, որ Կրամատորսկի շրջանի Ռայգորոդոկ ավանում ուկրաինացի ազգայնականները բնակելի տներում կրակակետեր ու զինապահեստներ են տեղադրել:
Նա ավելացրել է, որ բնակավայրի բնակիչներին բռնի ուժով պահում են իրենց տներում:
Միզինցևի խոսքով՝ ուկրաինացի ծայրահեղականները շարունակում են 90 օտարերկրացու պատանդ պահել։
«Ուկրաինացի ազգայնականները շարունակում են որպես «կենդանի վահան» պատանդ պահել հինգ պետություններից 90 օտարերկրյա քաղաքացիների»,- ասել է նա:
Միզինցևն ավելացրել է, որ ուկրաինացի ծայրահեղականները բռնությամբ պահում են նաև սեփական խաղաղ բնակչությանը, ընդ որում՝ քաղաքացիները Ռուսաստան տարհանվելու միջոցներ են փնտրում: Այս մասին, ըստ նրա, վկայում են քաղաքացիների բազմաթիվ դիմումները ՌԴ պաշտոնական կառույցներին և հասարակական կազմակերպություններին։
Բացի այդ, տարածքային պաշտպանության և Ուկրաինայի անվտանգության զինյալներն անցկացնում են Խարկովի ու մի շարք այլ ուկրաինական քաղաքների ռուսամետ բնակիչների ստուգայցեր ու ձերբակալություններ:
«Խարկովում տարածքային պաշտպանության գումարտակների զինյալներն Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների հետ ռեյդեր են անցկացնում այն բնակիչների հայտնաբերման ուղղությամբ, որոնք ռուսամետ հայացքներ են արտահայտում կամ դատապարտում են գործող ուկրաինական իշխանությանը: Այն քաղաքացիներին, որոնց հեռախոսներում նման բովանդակությամբ նամակագրությոն, ինչպես նաև ռուսական բաժանորդների հեռախոսահամարների զանգեր են հայտնաբերվել, ձերբակալում և տանում են անհայտ ուղղությամբ: Տասնյակ ձերբակալվածներ մինչ օրս տուն չեն վերադարձել», - հայտնել է գեներալը։
Նա ավելացրել է, որ Արևմուտքը, աչք փակելով կիևյան ռեժիմի բազմաթիվ ռազմական հանցագործությունների վրա ու դրանց մեղքը բարդելով Ռուսաստանի վրա, այդպիսով հավասարվում է ահաբեկիչներին։
«Միանգամայն անհասկանալի է այն փաստը, որ արևմտյան երկրները ոչ մի ուշադրություն չեն դարձնում Կիևի վարչակարգի բազմաթիվ ռազմական հանցագործություններին ինչպես Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների բնակիչների, այնպես էլ Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում», — ասել է Միզինցևը։
Նրա խոսքով՝ «քաղաքակիրթ Արևմուտքը», երկակի ստանդարտների քաղաքականություն կիրառելով, բացարձակապես շահագրգռված չէ անաչառ հետաքննություն անցկացնելու ու, մեղավորներին փնտրելիս, հաճախ պարզապես աչք է փակում ուկրաինական կողմի միջազգային կոնվենցիաների բազմաթիվ խախտումների վրա, կամ առանց ապացույցի մեղքը բարդում է Ռուսաստանի վրա:
Ավիացիան խոցել է Ուկրաինայի մի շարք ռազմական օբյեկտներ, կառավարման 2 կետ․ՌԴ ՊՆ
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 69-րդ օրը։