ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Դաշնակցական երիտասարդները Վաշինգտոն այցելած ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին «նվեր» են փոխանցել, գրում է Yerkir.am-ը։
Հայտնել էինք, որ Միրզոյանն ԱՄՆ է մեկնել աշխատանքային այցով՝ մայիսի 2- 6-ը մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին։
Այսպես, ԱՄՆ-ի ՀՅԴ-ական երիտասարդները սև փշոտ վարդեր և Թուրքիայի դրոշ են տարել Վաշինգտոնում ՀՀ դեսպանատուն։
«Ուզեցինք Միրզոյանին նվեր բերել իր սիրած դրոշը»,- ասում է ծաղիկները դեսպանատուն տարած աղջիկն ու այն թողնում դեսպանության դռան առջև։
Նրանք նշում են, որ նման քայլի են դիմել ի նշան անհամաձայնության Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը դեպի թշնամի պետություններ թեքելու և Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու՝ ՀՀ արտաքին քաղաքական մտադրությունների։