Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են ինտեգրացիոն միավորումների փոխգործակցության հարցերը

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Կրեմլում (11 մարտի, 2022թ). Մոսկվա. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի և Բելառուսի նախագահները քննարկել են նաև Դոնբասի պաշտպանության համար իրականացվող հատուկ ռազմական գործողության մանրամասները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի -Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսով քննարկել է եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության առանձին ասպեկտներ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ի շարունակություն ապրիլի 12-ի ռուս-բելառուսական բարձր մակարդակի բանակցությունների քննարկվել են երկկողմ օրակարգի և միութենական համագործակցության որոշ հարցեր:

«Անդրադարձ է կատարվել Եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության առանձին ասպեկտներին, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների առաջիկա հանդիպման նախապատրաստմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Պուտինը և Լուկաշենկոն նաև քննարկել են Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության մանրամասները:
Կողմերը հաստատել են ռուս-բելառուսական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման փոխադարձ հաստատակամությունը: