Օդեսայում օտարերկրյա սպառազինության պահեստներ են ոչնչացվել. ՌԴ ՊՆ

Ռուսական հրետանին ոչնչացրել է շուրջ 230 ազգայնականների և 52 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՌԴ զինված ուժերը «Օնիքս» գերձայնային թևավոր հրթիռներով Օդեսայում արտասահմանյան սպառազինությունների անգարներ են ոչնչացրել ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ։
«Օդեսայի շրջանում «Օնիքս» բարձր ճշգրտությամբ հրթիռներով հարված է հասցվել ռազմական օդանավակայանի լոգիստիկ կենտրոնին, որի միջոցով իրականացվում էր արտասահմանյան սպառազինության մատակարարումը: Ոչնչացվել են «Բայրաքթար ԹԲ2» անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև ԱՄՆ–ից և եվրոպական երկրներից ստացված հրթիռային սպառազինության և զինամթերքի անգարներ», - ասել է նա:
Կոնաշենկովը նշել է նաև, որ ռուսական հրետանին հասցված հարվածների արդյունքում ոչնչացրել է շուրջ 230 ազգայնականների և 52 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա։
«Հրետանային ստորաբաժանումները խոցել են ՈւԶՈւ–ի հրետանու 54 կրակային դիրք, 38 հենակետ, ինչպես նաև կենդանի ուժի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման 195 շրջան», - ասել է Կոնաշենկովը:
Բացի այդ, ՌԴ հրթիռային զորքերը հրամանատարական կետեր են ոչնչացրել Խարկովի մարզում և Ս-300 զենիթահրթիռային համալիրի կայանք` Նիկոլաևսկի մարզում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 69-րդ օրը։