ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ հակակոռուպցին կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Միջնորդության լուծումը հետաձգվել է մինչև դրա վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը»,– նշեց Օհանջանյանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողներից ստացվել է առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական գործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Ապրիլի 28-ին դատախազությունը հայտնել էր, որ միջնորդությունն ուղարկվել է քրեական գործի վարույթն իրականացնող մարմնին` հակակոռուպցիոն կոմիտեին։