ՆԱՏՕ-ն «Ռուսաստանի դռների մոտ հաչոցով» ստեղծել է հակամարտությունն Ուկրաինայում. Հռոմի պապ

Հռոմի պապը հերթական աղմկահարույց հայտարարություն է արել Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ասել է, որ Ուկրաինայում ճգնաժամի սրման պատճառ կարող էին դառնալ ՆԱՏՕ-ի գործողությունները Ռուսաստանի սահմանների մոտ։
Իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում քահանայապետը նշել է, որ հակամարտության սանձազերծմանը բերել է «ՆԱՏՕ-ի հաչոցը Ռուսաստանի դռների մոտ»:

«Չգիտեմ՝ արդյոք սադրե՞լ են, բայց, հնարավոր է` դրան «նպաստել են»,- ասել է քահանայապետը:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 69-րդ օրը։