Մրցավար Մատյունինն ընդդեմ Խաչատուրյանցի բողոք է ներկայացրել ՌԴ-ի ֆուտբոլային միություն

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) նախագահ Աշոտ Խաչատուրյանց. Արխիվային լուսանկար
Մրցավարը վիճարկելու է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահին կից փորձագիտական-դատական հանձնաժողովի որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ռուս ֆուտբոլային մրցավար Ալեքսեյ Մատյունինը բողոք է ներկայացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) նախագահ Աշոտ Խաչատուրյանցի դեմ։ Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Ապրիլի 24-ին Պոդմոսկովնի ակումբը սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթանակ տարավ Սամարանցի նկատմամբ։ Հանդիպման գլխավոր մրցավար Մատյունինը հյուրերից հեռացրեց երկու խաղացողների և 11 մետրանոց նշանակեց Վոլգայի դարպասին։

Խաչատուրյանցը քննադատել է հանդիպման մրցավարությունը՝ այն անվանելով «խայտառակ»։ Հանդիպումից հետո ակումբը դիմել է ԵՍԿ՝ Մատյունինի աշխատանքը դիտարկելու խնդրանքով։ Հանձնաժողովը սխալ է ճանաչել արբիտրի երկու վճիռը՝ 11 մետրանոց նշանակելը և երկրորդ գնդակը հյուրերի դարպասում հաշվելու որոշումը։

«Ես բողոք եմ ներկայացրել Ռուսաստանի ֆուտբոլային միություն Աշոտ Խաչատուրյանցի դեմ, դա կապված է ԵՍԿ-ի որոշումների և նրա (Խաչատուրյանցի) արտահայտությունների հետ»,- ասել է Մատյունինը։
Ավելի վաղ փաստաբան Մաքսիմ Պաշկովը հայտնել էր, որ պատրաստ է Մատյունինին իրավաբանական օգնություն ցուցաբերել ՌՊԼ-ի ղեկավարի հետ վեճի դեպքում։