«Լավ ժամանակ ենք անցկացնելու». 50 Cent-ը խոսել է Երևանում կայանալիք իր համերգի մասին

50 Cent-ի համերգը տեղի կունենա ՀԱՅԱ փառատոնի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը «Ինստագրամի»* իր էջում հայտարարել է Երևանում կայանալիք համերգի մասին։
«Երևան, Հայաստա՛ն, համերգը տեղի կունենա հուլիսի 1-ին, «Հրազդան» մարզադաշտում՝ «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում։ Լավ ժամանակ ենք անցկացնելու, բաց մի՛ թողեք, գնե՛ք տոմսեր»,- գրել է արտիստը։
Ռեփերի, դերասանի, գրողի, պրոդյուսերի և բռնցքամարտի պրոմոութեր իրական անունը Քուրթիս Ջեյմս Ջեքսոն III է։
Նա համաշխարհային համբավ ձեռք բերեց Get Rich or Die Tryin և The Massacre ալբոմների թողարկումից հետո։ 50 Cent-ը հաջողության հասավ երկու ալբոմներով՝ վաճառելով ավելի քան 40 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում:
50 Cent-ի համերգը տեղի կունենա ՀԱՅԱ փառատոնի շրջանակում։ Նրանից բացի Երեւանում (հունիսի 25) ելույթ կունենա նաև ֆրանսիացի սիրված երգչուհի ZAZ-ը։ Հուլիսի 9-ին տեղի կունենա Led Zeppelin Symphonic նախագծի համերգը։
Երեք միջոցառումներն էլ կանցկացվեն Երևանի «Հրազդան» մարզադաշտում։
*Սոցիալական ցանցը պատկանում է Ռուսաստանում ծայրահեղական ճանաչված և արգելված Meta կորպորացիային։