ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Կրասնոյարսկում պոլիէթիլենային թափոնների պահեստ է բռնկվել` 500 քմ տարածքով։ Այս մասին հայտնում է ԱԻՆ–ի տեղական վարչության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ տուժածներ չկան։
Տեղում աշխատում են 26 մարդ և 6 միավոր տեխնիկա։
Դեպքի վայր է ուղարկվել մարզի բնապահպանության նախարարության լաբորատորիան` մթնոլորտում աղտոտող նյութերի քանակը չափելու համար։