Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ

ՀՀ ԿԲ
ԿԲ խորհրդի որոշման մանրամասներն այսօր Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կներկայացնի 15:30-ին նախանշված մամուլի ասուլիսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը որոշել է թողնել անփոփոխ։
Ինչպես հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից, նման որոշում է կայացրել ՀՀ ԿԲ խորհուրդն այսօր կայացած նիստում։
«3-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 9.25%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.75%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%»,- ասված է ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ։
Նշենք, որ որոշման մանրամասներն այսօր Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կներկայացնի 15:30-ին նախանշված մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք՝ մարտի 15-ին ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր 1.25 տոկոսով՝ փորձելով այդ կերպ զսպել ուկրաինական իրադարձությունների ֆոնին ահագնացած գնաճը։