Կառավարությունը մտադիր է աշխարհում սփռված նորհաճնեցի ադամանդագործներին բերել Հայաստան

Էկոնոմիկայի նախարարի խոսքով, կառավարությունն աշխատում է ոսկերչության ու ադամանդագործության ոլորտով հետաքրքրված ներդրողների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. 2021թ-ին թանկարժեք մետաղների արտադրությունը, մասնավորապես՝ ոսկերչությունն ու ադամանդագործությունը, Հայաստանում ավելի քան 70 տոկոս աճ են արձանագրել։
ԱԺ լիագումար նիստում «Թանկարժեք մետաղների օրենքում» փոփոխությունների նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նաև հայտնեց, որ կառավարությունն աշխատում է ոլորտով հետաքրքրված տարբեր ներդրողների հետ ու անգամ մտադիր է Հայաստան վերադարձնել ժամանակին այստեղից արտագաղթած լավագույն մասնագետներին։
«Կարող եմ մի փոքր գաղտնիք բացել, մենք հիմա փորձում ենք Նոր Հաճնում վերականգնել այն նախկին ավանդույթները, որ այնտեղ կային, ու ողջ աշխարհում սփռված նորհաճնեցի ադամանդագործներին հետ բերենք Հայաստան»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։