Հակառուսական նոր պատժամիջոցները կանդրադառնան նավթի մատակարարումների վրա. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ համատեղ հանդիպումից հետո պատասխանում է լրագրողների հարցերին (6 ապրիլի, 2022թ). Բրյուսել. Արխիվային լուսանկար
Եվրախորհրդի ղեկավարը Ալեքսանդրուպոլիս նավահանգստում մասնակցել է հեղուկացված բնական գազի պահպանման ու ռեգազիֆիկացման լողացող կայանի կառուցման արարողությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում։ Այն վերաբերում է նավթի մատակարարումներին: Նա այս տեղեկությունը հայտնել է այսօր՝ ելույթ ունենալով հեղուկացված բնական գազի պահպանման ու ռեգազիֆիկացման լողացող կայանի (FSRU) կառուցման արարողությանը Հունաստանի Ալեքսանդրուպոլիս նավահանգստում։
«Մենք պատժամիջոցներ կսահմանենք, որոնք վերաբերում են Ռուսաստանի նավթին»,- ասել է նա:
Միշելը նշել է, որ այս նախագիծն իր դերը կունենա Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում։
Եվրախորհրդի ղեկավարը խոստացել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել բոլոր նախագծերին, որոնք թույլ են տալիս դիվերսիֆիկացնել էներգառեսուրսների մատակարարումը և նվազեցնում են կախվածությունը Ռուսաստանից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 69-րդ օրը։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։