Հայաստանի որոշ հատվածներում կարկուտ կտեղա. եղանակի տեսություն

Կարկուտ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` շրջանների զգալի մասում մի քանի օր անընդմեջ անձրև կգա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Այսօր` կեսօրից հետո, մայիսի 4-7-ը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը:
Ըստ հաղորդագրության` ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Եղանակի տեսություն
Կեսօրից հետո անձրև կգա նաև Երևանում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 18-20, գիշերը` 10-12 աստիճան տաքության սահմանում։