Երևանում և մարզերում ակցիայի ավելի քան 110 մասնակից տարվել է ոստիկանություն

Նրանք ոստիկանությունում են ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հանրապետության տարբեր հատվծներում բողոքի ակցիաներ իրականացնող ավելի քան 110 մասնակից տարվել է ոստիկանսություն։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Ժամը 12։00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 117 հոգի։ Նրանք ոստիկանությունում են ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հոդվածով (ՎԻՎՕ 182-րդ հոդված)»,– նշեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք` բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։