Ավիացիան խոցել է Ուկրաինայի մի շարք ռազմական օբյեկտներ, կառավարման 2 կետ․ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը. Արխիվային լուսանկար
Ռուսական զորքերն Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում արդեն ոչնչացրել են 146 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ և 697 անօդաչու թռչող սարք, 287 զենիթային հրթիռային համալիրներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի -Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան այսօր խոցել է Ուկրաինայի 39 ռազմական օբյեկտ։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ու բանակային ավիացիան Ուկրաինայի 39 ռազմական օբյեկտ է խոցել։ Դրանց թվում են՝ ԶՈւ կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 3 կետ և 36 շրջան», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ ռուսական հրետանին այսօր խոցել է ուկրաինական զորքերի վարչության կետերը։
«Հրետանային ստորաբաժանումները խոցել են կառավարման 11 կետ, ուկրաինական հրետանային ստորաբաժանումների 54 կրակային դիրք, վառելիքաքսուքային նյութերի երկու պահեստ, ինչպես նաև 342 հենակետ, կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման շրջաններ»,-ասել է Կոնաշենկովը:
Գեներալն ավելացրել է, որ ոչնչացվել են մինչև 190 ազգայնականներ և ԶՈւ սպառազինության ու ռազմական տեխնիկայի 31 միավոր:
«Կրասնի Լիման, Կրամատորսկ ու Կամիշևախա բնակավայրերի շրջաններում ոչնչացվել են օդային թիրախների հայտնաբերման չորս ռադիոլոկացիոն կայան, զինամթերքի ու հրթիռահրետանային սպառազինության վեց պահեստ, ինչպես նաև ԱՄՆ-ի արտադրության հակահարձակողական պայքարի ռադիոլոկացիոն կայան», - ասել է Կոնաշենկովը:
Բացի այդ, նա նշել է, որ օդային բազավորման բարձր ճշգրտությամբ հրթիռներով Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Նիկոլաևկա, Վոլչեռյարովկա ու Լիսիչանսկ բնակավայրերի շրջաններում օրվա ընթացքում ոչնչացվել են ուկրաինական Ս-300 զենիթահրթիռային համալիրների լուսավորության և ուղղորդման երեք ռադիոլոկացիոն կայան, «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիր, «ՕՍԱ-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիր ու ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի երեք կայաններ:
Բացի այդ, ռուսական ՀՕՊ-ը «Սմերչ» համազարկային կրակի համակարգերի ինը ռեակտիվ արկեր է որսացել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ալեքսանդրովկա, Կամենկա բնակավայրերի շրջաններում, ինչպես նաև Խարկովի մարզի Սեմյոնովսկայա, Դոնեցկոյե, Մալայա Կամիշևախա, Չերվոնի Շախտյոր շրջաններում:
Ռուսական զորքերն Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում արդեն ոչնչացրել են 146 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ ու 697 անօդաչու թռչող սարք, 287 զենիթային հրթիռային համալիր:
Կոնաշենկովը նշել է, որ ոչնչացվել են նաև 2793 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 319 կայանքներ, 1267 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 2598 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
ՆԱՏՕ-ն «Ռուսաստանի դռների մոտ հաչոցով» ստեղծել է հակամարտությունն Ուկրաինայում. Հռոմի պապ
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 69-րդ օրը։