ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Արմավիրի մարզի Արագած գյուղի ջրանցքում դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 13:38-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն Արագած գյուղի ջրանցքից դուրս են բերել Դաշտ գյուղի բնակիչ Ս․ Շ․-ի (ծնված 1981 թ.) դին: