Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 2-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Հիշեցնենք` մայիսի 2-ին ՀՀ ՊՆ-ի կրկին հերքել էր ադրբեջանականի տեղեկատվությունն այն մասին, թե Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները Վարդենիսի շրջանում տեղակայված դիրքերից ականանետերից և գնդացիրներից ժամանակ առ ժամանակ կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։