Վրաստանը պատրաստ է ներդրում ունենալ խաղաղության ապահովման գործում. Ղարիբաշվիլի

Կարեն Անդրեասյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին
Կողմերը կարևորել են տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ջանքերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ընդունել է Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններն ու արդարադատության ոլորտում երկու երկրների համագործակցությունը: Ընդգծվել է 2022 թվականի հունվարին ստորագրված համագործակցության հուշագրի կարևորությունը։
Կողմերը հայտնել են, որ պատրաստ են ամրապնդել համագործակցությունը արդարադատության, մարդու իրավունքների և պետական ծառայությունների ոլորտում:
Կարեն Անդրեասյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին
Վրաստանի վարչապետն ու ՀՀ արդարադատության նախարարն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:
«Ընդգծվել է տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերին աջակցելու կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են տարածաշրջանում խաղաղ հարևանության նախաձեռնությունը: Վրաստանի վարչապետը կրկին ասել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել տարածաշրջանային անվտանգության ապահովմանը։
ՀՀ նախագահն ու Վրաստանի արտգործնախարարը կարևորել են կայունությունն ու խաղաղությունը