ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ամերիկյան վարչակազմը ձգտում է Ուկրաինայում ճգնաժամը վերածել «Ռուսաստանի ռազմավարական անհաջողության», հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստա Ուոլանդերը:
«ԱՄՆ կառավարության նպատակն այս ճգնաժամում՝ Ռուսաստանի, եվրոպական անվտանգության, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առումով այն է, որ այն ավարտվի Ռուսաստանի ռազմավարական անհաջողությամբ»,- ասել է նա Վաշինգտոնում իր ելույթի ժամանակ։
Ուոլանդերն ավելացրել է, որ խոսքը ռազմական, տնտեսական և քաղաքական ոլորտների մասին է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 68-րդ օրը։