Փաշինյանն իսլամական տոնի առթիվ շնորհավորել է արաբական մի շարք երկրների առաջնորդներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ (22 ապրիլի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
Փաշինյանը արաբական երկրների ժողովուրդներին մաղթել է հարատև խաղաղություն և բարօրություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իսլամական սուրբ տոնի՝ Էյդ Ալ-Ֆիտրի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել արաբական մի շարք երկրների առաջնորդներին, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Մասնավորապես վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին և վարչապետ Մուստաֆա Մադբուլիին, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանին և փոխնախագահ, վարչապետ Շեյխ Մուհամմադ Բին Ռաշիդ Ալ Մաքթումին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Բին Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին, Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին և վարչապետ Հուսեյն Արնուսին, Թունիսի Հանրապետության նախագահ Կայս Սաիդին, Իրաքի Հանրապետության վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիին, Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաջիբ Ազմի Միկաթիին, Կատարի Պետության էմիր Թամիմ Բին Համադ Ալ Թանիին և նախարարների խորհրդի նախագահ Շեյխ Խալիդ Բին Խալիֆա Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Թանիին:
Փաշինյանը երկրների առաջնորդներին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, ժողովուրդներին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: