«Կար Հայաստանից ընտրված անձ, որը սկսեց աշխատանքը և կեսից հրաժարվեց: Նույն անձը տեղեկացրեց իր կոլեգաներին նման իրավիճակի մասին, և բոլոր գիտակից մասնագետները հրաժարվեցին, որպեսզի կանխեն նկարահանումները: Ի վերջո, արտերկրի թիմը գտավ այն միակին, ում հետ կաշխատի, և այդ անձին գտան կինոկենտրոնից: Հիմա հարց. եթե բոլորը շուկայում իրար ճանաչում են, կարո՞ղ էր լինել սխալմունք։ Կարծում եմ՝ ոչ»,- ֆեյսբուքյան ընկերներին պատասխանել է Զաքարյանը։
«Իմ կոլեգաները փաստում են, որ տեսել են անձամբ բոլոր թղթերն ու գիտեն այն անձանց, որոնց հետ աշխատել են, տեսել են բոլոր թույլտվությունները` ԱԳՆ-ից ու ԱԱԾ-ից։ Եվ, բնականաբար, այն մարդը, որն ուղեկցում էր հյուրին, ներկայացել է որպես կառավարության աշխատող,- մեզ հետ զրույցում պատմեց պրոդյուսերը,- եթե անգամ դա օֆիցիալ չի արվել, ապա կառավարության աշխատակիցները ներքին ինչ-որ ճանապարհներով, ծանոթների միջոցով ինչ-որ բազա են ստացել Ազգային կինոկենտրոնի կողմից և կապվել են այն մարդկանց հետ, որոնց դեռ միգուցե չէին դիմել, մինչև գտել են այն մեկին, որը համաձայնել է համագործակցել»։
«Չի բացառվում, որ կինոկենտրոնը տեղյակ չի եղել, թե ինչ ֆիլմ է նկարահանվում, գուցե նաև մասնագետները տեղեկացված չեն եղել, թե ում հետ են իրենք համագործակցելու, բայց արդեն նկարահանման հրապարակում տվյալ անձը պետք է որ հրաժարվեր համագործակցելուց»,- կարծում է Զաքարյանը։
«Եթե նման բան կա, ինքը գիտի` պետք է ինձ հստակ ասի, թե ով է այդ աշխատակիցը։ Իսկ եթե նման բան չկա, ուրեմն պիտի հերքի իր գրած ինֆորմացիան»,- ասաց Միրզախանյանը։