Կիևը կրկին մեղադրել է Թբիլիսիին. խորհրդարանի խոսնակն ապացույցներ է պահանջում

Շալվա Պապուաշվիլի
Ուկրաինական ռազմական հետախուզությունը պնդում է, որ ռուսաստանցի գործարարները արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար ավելի քան 200 համատեղ ընկերություն են ստեղծել Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին Ուկրաինայից բացատրություն է պահանջում հերթական մեղադրանքի համար: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», նա այդ մասին ասել է լրագրողներին։
Ավելի վաղ ուկրաինական ռազմական հետախուզությունը հայտարարել էր, թե Վրաստանը ռուսական ապրանքների համար տրանսպորտային կապուղի է կազմակերպել՝ շրջանցելով սահմանված միջազգային պատժամիջոցները:
«Հուսով ենք, որ ուկրաինական կողմը կպարզաբանի, կամ, ինչպես առաջին դեպքում, Վրաստանի տարածքով մաքսանենգ ուղու մասին հայտարարություններն այդպես էլ չեն հաստատվի»,– ասել է Պապուաշվիլին:
Նա վստահեցրել է, որ ուկրաինական հետախուզության մեղադրանքները փաստարկված չեն։
«Ես այդ մեղադրանքների նպատակը չգիտեմ, բայց դրանք չեն մեծացնում մեր երկրների ինստիտուտների միջև վստահությունը։ Այդ մեղադրանքները հնչեցվել են ամբողջ աշխարհի համար, մինչդեռ դրանց տակ ոչինչ չկա», – նշել է Պապուաշվիլին ։
Ուկրաինական ռազմական հետախուզությունը պնդում է, որ Ռուսաստանն այլ պետությունների օգնությամբ փորձում է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ ստանալ։ Նշվում է, որ ռուսաստանցի գործարարներն այդ նպատակով ավելի քան 200 համատեղ ընկերություն են ստեղծել Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում։
Հունգարիայի վարչապետին ներառել են «Ուկրաինայի թշնամիների» ցուցակում