Ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար. երևանյան բակերից մեկում 29–ամյա տղայի դի են գտել

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Երեկ՝ մայիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. շենքերից մեկի բակում երիտասարդի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 21։10-ի սահմաններում շտապօգնության 7-րդ ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 75 խումբը կանչով մեկնել է Շերամի փողոցի 57 շենքի բակ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի»,–գրում է կայքը։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Հակոբ Թ-ն էր։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։
Ինքնասպանություն Երևանում. 26-ամյա երիտասարդը նետվել է Կիևյան կամրջից
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննթյուն։