ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը համալրել է «Խաղաղապահ» կայքի բազան՝ որպես «Ուկրաինայի թշնամիներից» մեկը: Այս մասին գրում է URA.RU պարբերականը։
Կիևն այդպես է իր բողոքն արտահայտել Հունգարիայի կառավարության ղեկավարի դեմ՝ իր երկրի տարածքով Ուկրաինայի համար ռազմական օգնության փոխադրումը թույլ չտալու համար։ Բազայի ստեղծողներն Օրբանին անվանել են «հակաուկրաինական քարոզիչ» և «ռուսական հանցագործությունների մասնակից»:
Հունվարի վերջին այս ցուցակում է ընդգրկել նաև Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը, երբ հրաժարվել է խորվաթ զինծառայողներին ուղարկել Կիև՝ հակամարտությանը մասնակցելու համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 68-րդ օրը։