ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիկ Մխիթարյանն ապրիլի արդյունքներով հավակնում է դառնալ «Ռոմայի» լավագույն ֆուտբոլիստը։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Թեկնածուների թվում «գայլերի» ակումբի չորս ֆուտբոլիստ կա․ Մխիթարյանից բացի, իտալական ակումբի լավագույն խաղացող կարող են ճանաչվել Նիկոլո Ձանիոլոն, Նիկոլա Զալևսկին և Քրիս Սմոլինգը։
Քվեարկությունը կանցկացվի ակումբի կայքում։
Նշենք, որ «Ռոմայում» հանդես գալու երեք խաղաշրջանի ընթացքում Մխիթարյանն ավելի քան հարյուր խաղ է անցկացրել, որոնցում 27 գոլի հեղինակ է դարձել։