Հայաստանում քանի՞ մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ. նոր տվյալներ

Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, թե որ պատվաստանյւոթերն են հասանելի Հայաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի դեմ ՀՀ-ում կատարվել է 2 176 391 պատվաստում։
Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 128 329 քաղաքացի, իսկ ամբողջապես պատվաստված են 996 530-ը։
Բացի այդ, կորոնավիրուսի դեմ բուստերային (խթանիչ) դեղաչափ է ստացել 48020 անձ։
Նշենք, որ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ», «Մոդեռնա» («Սպայկվաքս») և «Pfizer» պատվաստանյութերով։
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է։