Հայաստանի քաղաքացիները 2022 թվականին ՌԴ անձնագրեր ստացողների առաջին եռյակում են

ՌԴ ՆԳՆ-ն հայտնում է, որ այս տարի երկու ամսում 13 հազար օտարերկրացիներ Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Հայաստանը հայտնվել է այն երկրների ցանկի առաջատարների եռյակում, որոնց քաղաքացիները 2022 թվականին երկու ամսում ռուսական անձնագրեր են ստացել։

Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնը հայտնում է, որ 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ, ՌԴ քաղաքացիություն են ստացել ավելի քան 13 հազար օտարերկրյա քաղաքացիներ ու քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք պետական ծրագրի մասնակիցներ են կամ նրանց ընտանիքների անդամներ:

Քաղաքացիություն ստացողների թվում են Հայաստանի, Ղազախստանի ու Տաջիկստանի քաղաքացիները: Բացի այդ, նշվում է, որ 2021 թվականին հունվար և փետրվար ամիսներին 10 հազար մարդ ՌԴ քաղաքացիություն է ստացել:
Արցախում ռուսական անձնագրեր բաժանելու հարց չի քննարկվում. Բալասանյան
Արտերկրում բնակվող հայրենակիցների կամավոր վերաբնակեցման աջակցության պետական ծրագիրը հաստատվել է նախագահի` 2006 թվականի հունիսի 22-ի հրամանագրով: