ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացվածների ավելի քան 87%-ը պատվաստված չէ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Դրական թեստ ունեցողների 93%-ը պատվաստված չէ։ Հոսպիտալացվածների 87.5%-ը պատվաստված չէ։ Ծանր վիճակում գտնվողների 100%-ը պատվաստված չէ», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրում ավելացել է 3-ով և դարձել 422 874: Այս պահին փաստացի բուժում է ստանում 566 մարդ։
Կորոնավիրուսի դեմ կատարվել է 2 176 391 պատվաստում։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 128 329 քաղաքացի, իսկ ամբողջապես պատվաստված են 996 530-ը։ Բացի այդ, կորոնավիրուսի դեմ բուստերային (խթանիչ) դեղաչափ է ստացել 48020 անձ։
Նշենք, որ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ», «Մոդեռնա» («Սպայկվաքս») և «Pfizer» պատվաստանյութերով։