Ցիսկարիձեն կփոխարինի Գալկինին ռուսական Առաջին ալիքի եթերում

Նախկինում «Այսօր երեկոյան» (Сегодня вечером) հաղորդման հաղորդավարը Մաքսիմ Գալկինն էր։ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Գալկինը մեկնել է Իսրայել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Նիկոլայ Ցիսկարիձեն կփոխարինի Մաքսիմ Գալկինին «Այսօր երեկոյան» հաղորդման եթերում, որի առաջիկա թողարկումը ռուսական Առաջին ալիքով կհեռարձակվի մայիսի 7-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր երեկոյան մենք հիշում ենք մեր սիրելի երգերը պատերազմի մասին հզոր ֆիլմերից»,- ասել է Ցիսկարիձեն հաղորդման անոնսում, որը տեղադրվել է նրա Telegram ալիքում։

Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Ռուսաստանում դադարել էին ժամանցային ծրագրեր հեռարձակել, Առաջին ալիքի ցանցը թարմացվել էր և առավելագույն ուշադրություն էր հատկացվում հասարակական-քաղաքական իրադարձություններին: Նախկինում «Այսօր երեկոյան» ծրագրի հաղորդավարը Մաքսիմ Գալկինն էր։ Լրատվամիջոցները հայտնում էին, որ Գալկինը մեկնել է Իսրայել։
Մաքսիմ Գալկինին հեռացրել են «Այսօր երեկոյան» շոուի հաղորդավարի պաշտոնից. ԶԼՄ