Բերման ենթարկվածներ, ուժի կիրառում. անհնազանդության ակցիաները` լուսանկարներով

Հայաստանում քաղաքական կրքերը թեժանում են, ուժայինները բողոքի ակցիայի մասնակիցներին զանգվածային բերման են ենթարկում, երբեմն էլ բիրտ ուժ են կիրառում։ Անհնազանդության ակցիայից տարբեր կադրեր են ֆիքսել Sputnik Արմենիայի ֆոտոլրագրողները։
Sputnik
1 / 21

Երևանում մայիսի 2-ին վաղ առավոտյան վերսկսվել են անհնազանդության ակցիաները։

2 / 21

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են իշխանությունների հրաժարականը Արցախի հարցում վարած քաղաքականության համար։

3 / 21

Ոստիկանության և բողոքի ակցիայի մասնակիցների միջև բախումներ տեղի ունեցան։

4 / 21

Անգամ արձակուրդում գտնվող ոստիկաններին են կանչել աշխատանքի։

5 / 21

Իշխան Սաղաթելյանի խոսքով` անհնազանդության ակցիայի մասնակիցների դեմ է դուրս եկել ողջ իրավապահ համակարգը։

6 / 21

Ոստիկանները բերման ենթարկելու ժամանակ բիրտ ուժ են կիրառում։

7 / 21

Բողոքի ակցիայի ընթացքում մի քանի տասնյակ մասնակիցներ բերման ենթարկվեցին։

8 / 21

Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել։

9 / 21

Անհնազանդության ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին։

10 / 21

Բախումներ ոստիկանության և բողոքի ակցիայի մասնակիցների միջև

11 / 21

Բերման ենթարկելու հիմքը, ըստ ոստիկանության, ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։

12 / 21

Հնարավոր է, որ բերման ենթարկվածների թիվն աճի, քանի որ ակցիաները շարունակվում են։

13 / 21

Ոստիկանական մեքենաները ճաղավանդակներով

14 / 21

Ոստիկանները ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ։

15 / 21

Դաժան բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև

16 / 21

Իշխան Զաքարյանը բերման ենթարկված պատգամավորների թվում է։

17 / 21

Ոստիկանական ավտոբուսները

18 / 21

Ընդդիմության անհնազանդության ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին։

19 / 21

Բողոքի ակցիայի մասնակիցների թվի կտրուկ աճը պայմանավորված է վարչապետի մի քանի աղմկահարույց հայտարարություններով։

20 / 21

Ապրիլի 25-ից ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անցկացնում։

21 / 21

Բլոգեր Միկա Բադալյանը անհնազանդության հանրահավաքի երկրորդ օրը բերման ենթարկվածների թվում է։

Ավելի քան մեկ շաբաթ է` հանրապետության տարբեր շրջաններում և Երևանում ընդդիմությունը բողոքի ակցիաներ է նախաձեռնել, որոնց նպատակը ներկայիս իշխանությունների հրաժարականն է։
Քաղաքացիներից շատերը փողոց դուրս եկան Արցախի հետագա կարգավիճակի, բանակցային գործընթացի վերաբերյալ Փաշինյանի մի քանի աղմկահարույց հայտարարություններից հետո։
Ընդդիմությունն այս անգամ չի սահմանափակվում միայն ցույցերով, այլ նաև փողոցներ է փակում և զանգվածային անհնազանդության ակցիաներ իրականացնում։