Արմեն Գրիգորյանն ու Ալիևի օգնականը հանդիպել են Բրյուսելում. լուսանկար

Արմեն Գրիգորյան
ԵՄ հատուկ ներկայացուցիչն ուրախ է, որ կարողացել է հայկական և ադրբեջանական կողմերի միջև նոր հանդիպում անցկացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Բրյուսելում: Տեղեկությունը Twitter-ի իր էջում հայտնել Է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Ուրախ եմ, որ կարողացա Բրյուսելում ընդունել Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին այս ձևաչափով երկրորդ հանդիպումն անցկացնելու համար»,- գրել է Կլաարը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև լուսանկար է հրապարակել։
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի նախորդ հանդիպումը կայացել էր մարտի 30-ին Բրյուսելում:
Գրիգորյանը ոչ թե պիտի սպասի Ադրբեջանի պահանջներին, այլ պետք է մեր պահանջները ներկայացնենք