Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել են

ԱՄՆ Պետքարտուղարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Բլինկենն ու Միրզոյանը միջուկային ոլորտում քաղաքացիական ռազմավարական համագործակցության փոխըմբռնման հուշագիր են ստորագրելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի ու Էնթոնի Բլինկենի հանդիպումը»,– գրել է նա ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
ԱՄՆ Պետքարտուղարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Բլինկենն ու Միրզոյանը միջուկային ոլորտում քաղաքացիական ռազմավարական համագործակցության փոխըմբռնման հուշագիր են ստորագրելու։
Նշենք, որ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին մասնակցելու համար: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա հանդիպում կունենա նաև ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի հետ։