Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ-ում կհանդիպի նաև Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, USAID-ի տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։
Արարատ Միրզոյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ
Տեղի կունենան հանդիպումներ նաև ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։