Վեդիում տնակ է այրվել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Այսօր ժամը 07:17-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի 1-ին դպրոցի մոտակայքում այրվում է տուն։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմեն Բազոյան փողոցում գտնվող տնակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:52-ին, մարվել՝ 08:35-ին: Այրվել են տնակը (մոտ 80 քմ) և ներսում գտնվող գույքը։