Մոսկվայում շուրջ 50 չվերթ է հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան

Մոսկվա-Երևան չվերթը պետք է իրականացվեր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» ու «Շերեմետևո», շուրջ 50 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։ Տեղեկությունը հրպարակվել է «Яндекс.Расписание» ծառայությունը։
«Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել են չվերթները դեպի Երևան, Սոչի ու թուրքական Մաղլու քաղաք:
«Դոմոդեդովոյում» հետաձգվել են դեպի Միներալնիե Վոդի ու Մախաչկալա նախատեսված թռիչքները, որոշ չվերթներ տեղափոխվել են այլ օրեր: Հետաձգվել են նաև թռիչքները դեպի Սոչի, Մինվոդի ու Սանկտ Պետերբուրգ: