Կայծակը հարվածել է Ստամբուլ թռչող ինքնաթիռին, ուղևորների մոտ խուճապ է առաջացել

Ինքնաթիռի օդաչուն որոշում է կայացրել հարկադիր վայրէջք կատարել Ադանայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, մայիսի 1- Sputnik. Կայծակը հարվածել է Գազիանթեփ-Ստամբուլ չվերթն իրականացնող ինքնաթիռին։ Օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Ադանայում։ Տեղեկությունը հայտնում է Aksam թերթը։
«Կայծակը հարվածել է «Թուրքական ավիաուղիների» TK2939 չվերթի ինքնաթիռին, որը Գազիանթեփից ուղեւորվում էր Ստամբուլ։ Մինչ ինքնաթիռի ուղևորները կայծակի հարվածի պատճառով խուճապի էին մատնվել, ինքնաթիռը, որը պետք է վայրէջք կատարեր Ստամբուլի օդանավակայանում, հարկադիր վայրէջք է կատարել Ադանայի օդանավակայանում», - գրում է թուրքական պարբերականը։
Թերթը հայտնում է, որ բարեհաջող վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները շատ են վախեցել։