Երևանի «Հաղթանակ» կամրջի տակ մոխրացած դի է հայտնաբերվել

Ոստիկանները կամրջի հարևանությամբ՝ ճանապարհից 5 մետր դեպի Հրազդան գետը, քարերի վրա հայտնաբերել են կնոջ կիսամոխրացած դի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հաղթանակ» կամրջի տակ՝ Հրազդան կիրճում, մոխրացած դի կա, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները կամրջի հարևանությամբ՝ ճանապարհից 5 մետր դեպի Հրազդան գետը, քարերի վրա հայտնաբերել են կնոջ կիսամոխրացած դի: Դիակի գտնվելու վայրից մոտ 5 մետր հեռավորության վրա, դեպի ճանապարհի երթևեկելի գոտի հայտնաբերվել են կրակի հետքեր:
Տեղի ունեցածը սպանությո՞ւն է, ինքնասպանությո՞ւն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի դատաբժշկական եզրակացությունից հետո՝ նյութերի նախապատրաստման ընթացքում: